Մարգո Ռոբին՝ Շերոն Թեյթի դերում. Լոս Անջելեսում ֆիլմի նկարահանման հրապարակից նոր լուսանկարներ են հրապարակվել (լուսանկարներ, տեսանյութ)

12:04 • 17.10.18

Բրիտանական Daily Mail պարբերականը նոր լուսանկարներ է հրապարակել «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի նկարահանման հրապարակից, որի գլխավոր հերոսուհին 28-ամյա ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբին է:


Նկարահանումներն ընթանում են Լոս Անջելեսում: Քվենթին Տարանտինոյի ֆիլմում Ռոբին մարմնավորում է ամերիկացի դերասանուհի և մոդել Շերոն Թեյթին: Լուսանկարներում նա պատկերված է 1960-ականների ոճով հագնված՝ կրում է բարձր օձիքով սև վերնաշապիկ, սպիտակ կարճ կիսաշրջազգեստ ու սպիտակ երկարաճիտ կոշիկ:


Ավստրալացի դերասանուհին դեռ օգոստոսին իր Instagram-ի էջում հրապարակել էր առաջին լուսանկարը Շերոն Թեյթի կերպարով:


Ռոբիի մասնակցությունը ֆիլմում հաստատվել էր մայիսին: Դերասանուհու խոսքով՝ Տարանտինոյի հետ աշխատելն իր հին երազանքներից մեկն է:

Հայտնի է, որ ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1969թ. Լոս Անջելեսում կատարվող սարսափելի սպանությունների ֆոնին, երբ քաղաքն ահաբեկում էր Չարլզ Մենսոնի «Ընտանիք» աղանդը: Դրանում ներկայացվելու են 20-րդ դարի ամենահայտնի հանցագործներից մեկի՝ Չարլզ Մենսոնի հետևորդների իրականացրած սպանությունները:


Ֆիլմում Լեոնարդո Դի Կապրիոն մարմնավորում է Ռիք Դալթոնին, իսկ Բրեդ Փիթը՝ Քլիֆ Բութին: Ֆիլմում նկարահանվող աստղային կազմում ընդգրկվել են նաև Քուրտ Ռասելը, Ալ Պաչինոն, Թիմ Ռոթը և ուրիշներ:


Ֆիլմի պրեմիերան կկայանա 2019թ. օգոստոսի 9-ին՝ Մենսոնի հետևորդների կողմից սպանված դերասանուհի Շերոն Թեյթի մահվան 50-րդ տարելիցի օրը:

 

Leading lady: Margot Robbie stars in the upcoming  film Once Upon A Time In Hollywood alongside Leonardo DiCaprio and Brad Pitt

Set threads: On Monday, the 28-year-old actress looked 1960s chic in a black turtleneck, miniskirt, and white go-go boots while filming in Los Angeles

Go-Go boots: Margot accessorized with retro sunglasses and silver hoop earrings as well as a black crossbody purseGo-Go boots: Margot accessorized with retro sunglasses and silver hoop earrings as well as a black crossbody purse

At the helm: The Australian blonde received direction from Oscar-winning filmmaker Quentin Tarantino (L)

Action! Before the cameras rolled, Robbie was spotted with her flaxen locks coiled up in curlers to better embody the Manson Murder victim

Doppelganger: Robbie plays Sharon Tate—a Hollywood actress who was brutally murdered in 1969 by Charles Mason cult followersDoppelganger: Robbie plays Sharon Tate—a Hollywood actress who was brutally murdered in 1969 by Charles Mason cult followers