Warner Bros.-ը Թոմ կատվի և Ջերի մկնիկի մասին ֆիլմ կնկարահանի
Warner Bros. կինոստուդիան բանակցություններ է վարում ռեժիսոր Թիմ Սթորիի հետ՝ հանրահայտ «Թոմ ու Ջերի» մուլտսերիալի մոտիվներով ֆիլիմի նկարահանման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է TACC-ը՝ Variety-ին հղումով:
Պարբերականի տվյալներով՝ հայտնի մուլտհերոսների մասին պատմող ֆիլմը կլինի անիմացիայի տարրերով. նկարված անմիմացիոն Թոմ կատուն ու Ջերի մկնիկը կներկայացվեն իրական աշխարհում: Ֆիլմի նկարահանումները նախատեսվում է սկսել 2019 թվականին:
Նշվում է նաև, որ Warner Bros. կինոստուդիան մտադիր է նաև «Սքուբի-Դու» անիմացիոն ֆիլմի սեփական տարբերակը ստեղծել, ինչի համար հրավիրվել է հանրահայտ «Տանը մենակ» (Home Alone, 1990) ֆիլմի կրեատիվ պրոդյուսեր Քրիս Կոլամբուսը:










