Դևիդ Բեքհեմը երկարամյա ամուսնությունը «տաժանակիր աշխատանք» է անվանել
Անգլիացի հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը խոստովանել է, որ իր կնոջ՝ Spice Girls խմբի նախկին անդամ, հայտնի դիզայներ Վիկտորյա Բեքհեմի հետ երկարամյա ամուսնությունն «անդադար ու տաժանակիր աշխատանք» է, գրում է The Sun-ը:
«Ապրել ամուսնական կյանքով այնքան տարի, որքան մենք ենք ապրում՝ միշտ էլ տաժանակիր աշխատանք է»- ասել է ֆուտբոլիստը:
Հատկանշական է, որ շաբաթներ առաջ Vogue ամսագրին տված հարցազրույցում Վիկտորյա Բեքհեմը պատմել էր երկարամյա ամուսնության իրենց բանաձևի մասին:
«Ես ու ամուսինս սովորել ենք արհամարհել հիմարություններն ու ուղղակի շարունակում ենք շարժվել առաջ: Մենք հասկանում ենք, որ միասին մենք ավելի ուժեղ ենք, քան առանձին», - ասել էր Spice Girls խմբի նախկին անդամը:
Իսկ ահա ամուսնական կյանքի երկարատևության գլխավոր գրավականը զույգը համարում է հարգանքն ընտանեկան կապերի նկատմամբ:










