Ավրիլ Լավինը պատմել է բեմից երկար ժամանակ բացակայելու պատճառ դարձած հիվանդության մասին

21:22 • 22.10.18

Հանրահայտ երգչուհի Ավրիլ Լավինը Billboard պարբերականին տված հարցազրույցում խոստովանել է, որ երկու տարի շարունակ տառապել է լուրջ հիվանդությամբ, ինչի հետևանքով դադար էր տվել իր երաժշտական կարիերայում:

Երգչուհին պատմել է, որ բեմից բացակայել է, քանի որ նրա մոտ հայտնաբերել էին Լայմի հիվանդություն: 

Լավինի խոսքով՝ նրա վիճակը կտրուկ վատթարացավ 2014 թվականին, երբ նա մեկնել էր հյուրախաղերի: 

«Ես անկողնում անցկացրի շուրջ 2 տարի: Բժիշկները ոչ մի կերպ չէին կարողանում ճիշտ ախտորոշում տալ»,- հիշում է երգչուհին:

Նա պատմել է, որ աստիճանաբար սկսել է ավելի լավ զգալ իրեն, և նրան հաջողվել է հաղթել հիվանդությանը: Լավինը նաև ուրախացրել է երկրպագուներին՝ նոր ալբոմի պատրաստման մասին լուրով:

Ավրիլ Լավինը պատմել է բեմից երկար ժամանակ բացակայելու պատճառ դարձած հիվանդության մասին