Հումորիստ Եվգենի Պետրոսյանի օգնականը մեկնաբանել է իր հղիության մասին լուրերը

17:29 • 22.10.18

29-ամյա Տատյանա Բրուխունովան առաջին անգամ մեկնաբանել է հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանից հղի լինելու մասին լուրերը, գրում է woman.ru-ն:


Հումորիստի երիտասարդ օգնականը հայտնի է դարձել արտիստի աղմկահարույց ամուսնալուծության լուրից հետո: Վարկածներից մեկի համաձայն՝ հենց Տատյանան է նրա սիրուհին և բազմամիլիոնանոց ունեցվածքի ժառանգորդը: Բրուխունովայի անվան շուրջ աղմուկն այնքան մեծ է եղել, որ նա, հոգնելով իր հասցեին բամբասանքներից, առաջին անգամ մեկնաբանել է դրանք:


«Իմ հղիության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է Պետրոսյանի օգնականը:


Ավելի վաղ Տատյանայի հղիության մասին լուրը հերքել էր հումորիստի փաստաբան Սերգեյ Ժորինը:


Հիշեցնենք, որ այս ամառ Ելենա Ստեպանենկոն Եվգենի Պետրոսյանի հետ կարողությունը կիսելու վերաբերյալ փաստաթղթեր է ներկայացրել: Նրանք պատրաստվում են կիսել բազմամիլիոնանոց կարողությունը, որը կուտակել են 33 տարվա համատեղ կյանքի ընթացքում:

 

Հումորիստ Եվգենի Պետրոսյանի օգնականը մեկնաբանել է իր հղիության մասին լուրերը