Ինչպես է փոխվել Հայաստանի մայրաքաղաքը. «Орел и Решка. Перезагрузка» հաղորդման վարողները կրկին Երևան են այցելել (տեսանյութ)

12:16 • 22.10.18

Ռուսական «Պյատնիցա» հեռուստաալիքով հեռարձակվել է հանրահայտ «Արծիվ ու գիր. Վերաբեռնավորում» («Орел и Решка. Перезагрузка») հեռուստահաղորդման նոր թողարկումը՝ նվիրված Երևանին:

Հատկանշական է, որ Հայաստանի մայրաքաղաքն արդեն երրորդ անգամ է դառնում սիրված հաղորդման հերոս:

Նոր հաղորդման շրջանակում հաղորդավարներ Եվսեյ Կովալյովն ու Անաստասիա Իվլեևան պատմել են՝ ինչպես է վերջին հինգ տարվա ընթացքում փոխվել Երևանը: 

«Երևան. նույնիսկ եթե ոչ մի անգամ այստեղ չես եղել, միևնույն է, երբեք չես կարող այն օտար անվանել: Այստեղի փողոցներում անհնար է կորել, իսկ մարդիկ այնքան ջերմ են, որ մի ակնթարթում ձեզ հարազատ են դառնում»,- նշել են հաղորդավարները:

Նրանք եղել են այս տարի իր 2800-ամյակը տոնող Երևանի ամենատարբեր անկյուններում՝ կենտրոնում գտնվող շքեղ հյուրանոցներից մինչև հին Կոնդ թաղամասն ու ծայրամասերը:

 

Ինչպես է փոխվել Հայաստանի մայրաքաղաքը. «Орел и Решка. Перезагрузка» հաղորդման վարողները կրկին Երևան են այցելել (տեսանյութ)