«Դա ճակատագիր էր». Սերգեյ Բեզռուկովը պատմել է երկրորդ ամուսնության մասին (լուսանկարներ)

13:52 • 23.10.18

Հոկտեմբերի 18-ին ռուս հայտնի ու սիրված դերասան Սերգեյ Բեզռուկովը դարձել է 45 տարեկան: Նրա հոբելյանին նվիրված վավերագրական ֆիլմում դերասանը կիսվել է իր երկրորդ կնոջ՝ 35-ամյա Աննա Մատիսոնի հետ հարաբերությունների մասին մանրամասներով:


Զույգը ծանոթացել է 2016 թվականին՝ Մատիսոնի «Ծիր Կաթին» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որում Սերգեյ Բեզռուկովը խաղացել է գլխավոր դերը: Ֆիլմի նկարահանումների ժամանակ ռեժիսորն ու դերասանը հասկացել են, որ իրենց կապում են ոչ միայն մասնագիտական հարաբերությունները, այլև անձնական համակրանքը: Շուտով նրանց միջև սիրավեպ է սկսվել:


«Դա ճակատագիր էր, և ինձ ամեն ինչ մաքուր էջից սկսելու հնարավորություն տրվեց: Ես սիրահարվեցի»,-Առաջին ալիքին տված հարցազրույցում խոստովանել է Բեզռուկովը:


Նոր սիրուն հանդիպելով՝ դերասանը հեռացավ առաջին կնոջից՝ դերասանուհի Իրինա Բեզռուկովայից, որի հետ ապրել է 15 տարի: Նախկին ամուսինները պահպանել են ընկերական հարաբերությունները:


Մատիսոնն ու Բեզռուկովն ունեն դուստր, շուտով նրանց ընտանիքում կրկին համալրում է սպասվում:

 

 

Նախկին կնոջ հետ

Image result for irina безрикова и сергей безруков

 

«Դա ճակատագիր էր». Սերգեյ Բեզռուկովը պատմել է երկրորդ ամուսնության մասին (լուսանկարներ)