Disney-ը կվերաթողարկի «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմը
Disney ընկերությունը սկսել է բանակցությունները Ռեթ Րիզի և Փոլ Վերնիկի հետ, որոնց առաջարկվել է դառնալ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի նոր մասի սցենարի հեղինակները, հաղորդում է Deadline պորտալը:
Րիզն ու Վերնիկը հայտնի են որպես «Դեդփուլ»-ի երկու մասի և «Բարի գալուստ Զոմբիլենդ» երգիծական հորորի սցենարի հեղինակներ: Այժմ նրանց առաջարկվում է աշխատել վերաթողարկվող «Կարիբյան ծովի ծովահենների» սցենարի վրա:
Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմի պրոդյուսերն անփոփոխ կլինի. Ջերի Բրուքհայմեր կշարունակի աշխատել ֆիլմի նոր մասի վրա: Սակայն միևնույն ժամանակ առայժմ ոչինչ հայտնի չէ ֆիլմի դերասանական կազմի մասին:
Այնուամենայնիվ պորտալն ընդգծում է, որ նախորդ մասերում գլխավոր դերակատար Ջոնի Դեփն այս ֆիլմում, ամենայն հավանականությամբ, չի նկարահանվի:










