Չինաստանում կկառուցեն հանրահայտ «Տիտանիկ» նավի նոր տարբերակը
Չինաստանում կկառուցեն հանրահայտ «Տիտանիկ» նավի նոր տարբերակը: Այն պատրաստ կլինի մինչ 2022 թվականը, գրում է lenta.ru-ն:
Իր առաջին նավարկությունը The Titanic II-ը կիրականացնի Դուբայ-Սաութհեմփթոն երթուղով, իսկ հետո կուղևորվի Նյու Յորք: Նավը կառուցվում է ավստրալացի միլիարդատեր Քլայվ Փալմերի պատվերով, և դրա վրա կարող է գտնվել 2.400 ուղևոր և անձնակազմի 900 անդամ:
Կոնցեպտի համաձայն՝ նոր նավում կպահպանվի «Տիտանիկ»-ի ինտերյերը և չի լինի WiFi:
«Blue Star Line-ը կվերստեղծի «Տիտանիկ»-ը՝ թողնելով նավի նախորդ դիզայնը և համալրելով այն անվտանգության ու նավիգացիոն ժամանակակից տեխնոլոգիաներով»,- ասել է Blue Star Line-ի հիմնադիր Քլայվ Փալմերը:
Սկզբնապես նախատեսվում էր, որ նավարկության ժամանակ The Titanic II-ը պետք է վերստեղծեր սառցաբեկորի հետ բախման տեսարանը, սակայն քննադատություններից հետո Փալմերը հրաժարվել է այդ գաղափարից:
Հիշեցնենք, որ «Տիտանիկ» նավը կառուցվել է Բելֆաստում 1912 թվականին, White Star Line նավագնացության ընկերության պատվերով: Այդ ժամանակ այն աշխարհի ամենամեծ նավն էր: Այն խորտակվել է լույս ապրիլի 15-ին և 1496 մարդու մահվան պատճառ դարձել:










