Նյու Յորքում առաջին անգամ աճուրդի կհանվի արհեստական ինտելեկտի ստեղծած դիմանկարը, որը գնահատվում է $10 000

19:47 • 24.10.18

Պիկասոյի և Մոնեի գործերը ռեկորդային գներով վաճառած Christie's աճուրդի տունը պատրաստվում է նոր ռեկորդային գործարք իրականացնել՝ այս անգամ վաճառքի հանելով արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված արվեստի գործը:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, «Էդմոնդ Բիլեմիի դիմանկարը», որն ստեղծել է արհեստական ինտելեկտը, իրենից ներկայացնում է մուգ կոստյումով տղամարդու աղոտ դիմանկար:

Նկարի ներքևի անկյունային հատվածում բավականին ազատ տարածություն կա, որտեղ երևում է հեղինակի ստորագրությունը:

Նկարը, որը հինգշաբթի վաճառքի կհանվի Նյու Յորքում, գնահատվում է 10 000 դոլար:

Նյու Յորքում առաջին անգամ աճուրդի կհանվի արհեստական ինտելեկտի ստեղծած դիմանկարը, որը գնահատվում է $10 000