Մոսկվայում համերգից մեկ օր առաջ շտապ հոսպիտալացվել է երգչուհի Սվետլանա Լոբոդան

10:07 • 24.10.18

Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան, հայտնում է StarHit ամսագիրը:

36-ամյա երգչուհուն տեղափոխել են հիվանդանոց որովայնի հատվածում սուր ցավերի պատճառով: Ներկայում մասնագետներն անհրաժեշտ հետազոտություններ են անցկացնում, քննարկվում է հնարավոր վիրահատության հարցը:

Աղբյուրը նշում է, որ Լոբոդայի ախտորոշումը դեռ հայտնի չէ, նրա վիճակը բժիշկները միջին ծանրության են գնահատում:


kp.ru-
ն աղբյուրի հղումով հայտնում է, որ երգչուհին հիվանդանոց է տեղափոխվել իր համերգի փորձի ժամանակ: Նա հոսպիտալացվել է երիկամների հետ կապված խնդրով:

 
Հոկտեմբերի 25-ին, 26-ին և 28-ին Լոբոդան պետք է համերգներ ունենա Մոսկվայում:

Մոսկվայում համերգից մեկ օր առաջ շտապ հոսպիտալացվել է երգչուհի Սվետլանա Լոբոդան