Սթիվեն Քինգը 1 դոլարով վաճառել է իր գրքի էկրանավորման իրավունքը
Սարսափ գրքերի հայտնի հեղինակ Սթիվեն Քինգն իր պատմվածքներից մեկն էկրանավորելու իրավունքն ընդամենը մեկ դոլարով է վաճառել, գրում է Al Arabiya-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ իրավունքը վաճառվել է Ուելսի Blaenau Gwent կինոակադեմիայի ուսանողներին:
Ակադեմիայի դասախոսական կազմը ոգևորվել է շահավետ գործարքից, քանի որ այն օգտակար փորձառություն կապահովի Քինգի գրքերի մեծ սիրահար ուսանողների համար:
Սթիվեն Քինգի գրքերը վաճառվել են ավելի քան 350 մլն օրինակով, վեպերից շատերի հիման վրա ստեղծվել են ֆիլմեր, մինի սերիալներ, հեռուստահաղորդումներ, կոմիքսներ։ Քինգը հրատարակել է 54 վեպ: Ի դեպ, Քինգի «Ռիտա Հեյուորթը և փրկությունը Շոուշենկից» վեպի հիման վրա նկարահանված «Փախուստ Շոուշենկից» ֆիլմը համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը:










