Ռոբերտ Դե Նիրոյին պատկանող ռեստորանից մարդկանց տարհանել են՝ պայթյունի սպառնալիքի պատճառով
Հանրահայտ դերասան Ռոբերտ Դե Նիրոյի՝ Նյու Յորքում գտնվող ռեստորանից մարդկանց տարհանել են՝ պայթյունի սպառնալիքի պատճառով, գրում է The Sun-ը:
Աղբյուրը հայտնում է, որ ռեստորանի տարածքում հայտնաբերվել է կասկածելի առարկա, հնարավոր է՝ պայթուցիկ սարք:
Միջադեպը տեղի է ունեցել մեկ օր անց՝ այն բանից հետո, երբ Դեմոկրատական կուսակցությանն աջակցող Քլինթոն զույգը, Բարաք Օբաման, Ջորջ Սորոսը և CNN-ի խմբագրությունը պայթուցիկ սարքեր պարունակող ծանրոցներ էին ստացել:
Հայտնի չէ՝ արդյոք կապ կա այս միջադեպի և դրան նախորդողների միջև:
Հիշեցնենք, որ առաջին պայթուցիկը երկուշաբթի հայտնաբերվել էր միլիարդատեր Ջորջ Սորոսի առանձնատան փոստարկղում: Երկու օր անց նույն պայթուցիկներից հայտնաբերվել էին նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, նախկին նախագահ Բարաք Օբամայի, Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյի, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի փոստարկղերում:










