Սկարլետ Յոհանսոնը հրաժարվել է իր ֆիլմի համար սաուդյան արքայազնի գումարներից

15:57 • 25.10.18

Հոլիվուդյան դերասանուհի Սկարլետ Յոհանսոնը մերժել է Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բին Սալմանի՝ իր մասնակցությամբ հաջորդ ֆիլմը ֆինանսավորելու առաջարկը:

Ինչպես նշում է The Guardian-ը, Յոհանսոնը պատրաստվում է մարմնավորել Պուլիտցերյան մրցանակակիր ֆոտոլրագրող Լինսի Ադարիոյին՝ նկարահանվելով ռեժիսոր Ռիդլի Սքոթի նոր կենսագրական ֆիլմում:

Աղբյուրը մանրամասնում է, որ երբ դերասանուհին պարզել է, որ հովանավորների թվում է ցանկանում ներառվել նաև Բին Սալմանը, նա դրան դեմ է հանդես եկել:

Յոհանսոնն իր պահվածքը պատճառաբանել է նրանով, որ արքայազնը Եմենում պատերազմ է ծավալում, կանանց բանտերում է պահում:

Հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել նախքան սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի աղմկահարույց սպանությունը. արքայազն Սալմանը դիտարկվում է որպես սպանության հավանական պատվիրատու:

 

 

Սկարլետ Յոհանսոնը հրաժարվել է իր ֆիլմի համար սաուդյան արքայազնի գումարներից