Forbes-ը հրապարակել է ամենից շատ վարձատրվող հեռուստադերասանների ցանկը
Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարկել է ողջ աշխարհում ամենաբարձր վարձատրվող հեռուստադերասանների ցանկը:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, առաջին 4 հորիզոնականը զբաղեցրել են «Մեծ պայթյունի տեսությունը» սերիալի գլխավոր դերակատարները: Ջիմ Փարսոնսին հաջողվել է պահպանել առաջատարի դիրքը: Մեկ տարում նա 26.5 մլն դոլար է վաստակել: Առաջին հորիզոնականը դերասանը չի զիջում 4 տարի անընդմեջ:
Նրան հաջորդել են Ջոնի Գալեկին, Սայմոն Հելբերգը և Կունալ Նայյարը, որոնցից առաջինի եկամուտը կազմել է 25 մլն, իսկ մյուս երկուսինը՝ 23.5-ական մլն դոլար:
Առաջատար հնգյակը եզրափակում է Մարկ Հերմոնը, որը գլխավոր դերն է կատարում «Ծովային ոստիկանություն» սերիալում: Նրա եկամուտը կազմել է 19 մլն դոլար:
Առաջատար տասնյակում ընդգրկվել են Էդ Օ'Նիլը, Էրիկ Սթունսթրիթը, Ջեսի Թայլերը Ֆերգյուսոնը, Թայ Բարելը և Էնդրյու Լինկոլնը:










