Հրապարակվել է հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցանկը՝ ըստ Forbes-ի

04:58 • 26.10.18

Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարկել է ամենաբարձր վարձատրվող հեռուստադերասանուհիների ցանկը, որը գլխավորել է «Ամերիկյան ընտանիք» հայտնի հեռուստասերիալի աստղ Սոֆյա Վերգարան: Պարբերականի տվյալներով՝ անցած տարվա ընթացքում դերասանուհին վաստակել է 42.5 միլիոն դոլար:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, երկրորդ հորիզոնականում է դերասանուհի Քեյլի Քուոքոն՝ 24.5 միլիոն դոլար եկամուտով: Քեյլին հանդիսատեսին ծանոթ է «Մեծ պայթյունի տեսություն» հեռուստասերիալում մարմնավորած մատուցողուհի Փեննիի դերով: Նրա խաղընկերներ Ջիմ Փարսոնսը, Ջոնի Գալեկին, Սայմոն Հելբերգը և Կունալ Նայյարն այս տարի գլխավորել են հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը՝ զբաղեցնելով առաջին չորս հորիզոնականը:

Առաջատար եռյակում է հայտնվել նաև դերասանուհի Էլեն Պոմպեոն՝ մեկ տարում վաստակելով 23.5 միլիոն դոլար:

Ամենաբարձ վարձատրվող հեռուստադերասանուհիների հնգյակը եզրափակում են Մարիշկա Հարգիթեյն ու Ջուլի Բոուենը, որոնք վաստակել են համապատասխանաբար 13 ու 12.5 միլիոն դոլար:

Հրապարակվել է հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցանկը՝ ըստ Forbes-ի