Աճուրդում առաջին անգամ վաճառվել է արհեստական ինտելեկտի «նկարած» դիմանկարը

19:35 • 26.10.18

Աշխարհում առաջին անգամ աճուրդով վաճառվել է արհեստական ինտելեկտի ստեղծած կտավը: Վաճառքն իրականացրել է Christie's հեղինակավոր աճուրդի տունը:

Ինչպես նշվում է աճուրդի կայքում, «Էդմոնդ Բելամիի դիմանկարը» վաճառվել է 432 000 դոլարով: Մինչդեռ նախնական արժեքը կազմում էր 10 000 դոլար: Աճուրդը կայացել է Նյու Յորքում, գնորդի անունը, սակայն, չի նշվում:

Ստեղծագործության հեղինակ նեյրոցանցի ստեղծողները պատմել են, որ արհեստական ինտելեկտին 15 000 դիմանկար են սովորեցրել, որոնք պատկերվել են 14-20-րդ դարերում:

 

Աճուրդում առաջին անգամ վաճառվել է արհեստական ինտելեկտի «նկարած» դիմանկարը