73 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի դերասան Նիկոլայ Կարաչենցովը
Մոսկվայում 73 տարեկանում կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի խորհրդային և ռուսական դերասան Նիկոլայ Կարաչենցովը: Ինչպես նշում է tass.ru-ն, այդ մասին հայտնել է դերասանի որդին:
Հայտնի է, որ 2017թ. դերասանի մոտ ախտորոշվել էր թոքի քաղցկեղ:
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Հավելենք, որ Կարաչենցովը Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակի դափնեկիր էր, «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ռուսական ակադեմիայի ակադեմիկոս: Նա վաղը կդառնար 74 տարեկան:
Նա նկարահանվել է տասնյակ ֆիլմերում՝ «Էլեկտրոնիկի արկածները», «Խաղաղ Դոն», «Սալոմեա», «Խուզարկու Դուբրովսկու գործը», «Մարգո թագուհին», «Պետերբուրգյան գաղտնիքներ», «Սպանություն Սանշայն-Մենորում», «Շերլոկ Հոլմսն ու դոկտոր Վաթսոնը»:










