Երգչուհի Շինեդ Օ'Քոնորն իսլամ է ընդունել

05:24 • 26.10.18

Աշխարհահռչակ իռլանդացի երգչուհի Շինեդ Օ'Քոնորը հայտնել է կաթոլիկությունից հրաժարվելու և իսլամ ընդունելու մասին՝ հայտարարելով, որ այժմ իր անունը Շուհադա է, գրում է Daily Mail-ը:

Պարբերականի տվյալներով՝ երգչուհու նոր անունն արաբերենից թարգմանաբար նշանակում է «նահատակ»: Կրոնը փոխելու որոշման մասին երգչուհին հայտնել է իր թվիթերյան էջում՝ հրապարակելով նաև հիջաբով լուսանկար:

«Սա ցանկացած ողջամիտ աստվածաբանի ուղու տրամաբանական ավարտն է: Բոլոր սուրբ գրվածքները դեպի իսլամ են տանում, և սա նշանակում է, որ մյուս գրվածքներն ավելորդ են: Ես կունենամ նոր անուն՝ Շուհադա», - գրել է երգչուհին:

Պարբերականը նաև ընդգծումէ, որ նախորդ ուրբաթ Օ'Քոնորը հրապարակել է տեսանյութ, որում ազան է կարդում՝ հրավիրում է աղոթքի:

Երգչուհի Շինեդ Օ'Քոնորն իսլամ է ընդունել