«Մինչ Նոր տարի Եվգենի Պետրոսյանը նորից ազատ տղամարդ կդառնա». փաստաբան

13:10 • 27.10.18

Ավարտվել է ռուսաստանաբնակ հայազգի հումորիստ Եվգենի Պետրոսյանի և նրա կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի համատեղ ունեցվածքի գույքագրումը, որը նրանք պետք է կիսեն ամուսնալուծությունից հետո, գրում է lenta.ru-ն:


Եվգենի Պետրոսյանի փաստաբան Սերգեյ ժորինի խոսքով՝ գույքագրման գործընթացը մի քանի ամիս է տևել: Նա նշել է, որ հաջորդ փուլը կլինի ունեցվածքի գնահատումը:


Ինչ վերաբերում է նրանց ամուսնալուծության վերաբերյալ հայցին, ապա դատարանն այն կդիտարկի նոյեմբերի 16-ին:


«Մինչ Նոր տարի Պետրոսյանը նորից ազատ տղամարդ կդառնա»,- ասել է Ժորինը:


Զույգին չի հաջողվել կարողությունը խաղաղ պայմաններում կիսել: Եվգենի Պետրոսյանն այն կիսելու տարբերակ էր առաջարկել կնոջը, ըստ որի՝ Ստեպանենկոն կարող է իրեն վերցնել Մոսկվայի կենտրոնում գտնվող տներից մեկը, որի արժեքը, ըստ Պետրոսյանի, կազմում է իրենց համատեղ ունեցվածքի գրեթե կեսը: Սակայն Ստեպանենկոն հրաժարվել է առաջարկից: 


Նրանց բաժանության մասին հայտնի է դարձել 2018 թվականի ամռանը: Զույգն ամուսնացած է 1980-ականների կեսերից:

 

«Մինչ Նոր տարի Եվգենի Պետրոսյանը նորից ազատ տղամարդ կդառնա». փաստաբան