Ածուխ և գրաֆիտ. ինքնուս նկարչուհին յուրատեսակ գերիրական կտավներ է ստեղծում (լուսանկարներ)
Այժմյան թվային տեխնոլոգիաների դարում զարմանալի է տեսնել նկարելու դեռևս պարզունակ գործիքով՝ սովորական մատիտով, ինչպես նաև ածխով հրաշալի գերիրական կտավներ ստեղծող արվեստագետների, որոնց շարքին է դասվում նիգերիացի Արնիզ Սթեյնլին:
Ինչպես նշում է thisiscolossal.com կայքը, ինքնուս նկարչուհին հարյուրավոր ժամեր է ծախսում յուրաքանչյուր կտավի վրա՝ կատարելագործելով հերոսի կամ հերոսուհու մաշկը, դրա վրա քրտինքի կաթիլներն ու մազերը: Նա նշել է, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձնում աչքերին, հայացքին:
Սթեյնլիի մանրակրկիտ և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ստեղծված կտավները դժվար է տարբերել որակյալ սևուսպիտակ լուսանկարներից:
Նշվում է, որ կնոջ աշխատանքները ցուցադրվում են Նյու Ջերսիում:

















