Յոթամյա դադարից հետո Դամասկոսում վերաբացվել է ազգային թանգարանը
Յոթամյա դադարից հետո Դամասկոսում վերաբացվել է քաղաքի ազգային թանգարանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով SANA-ին:
Սիրիայի մշակույթի նախարար Մուհամմեդ ալ-Ահմեդի խոսքով՝ թանգարանի աշխատանիք վերսկսելը վկայում է քաղաքի մշակութային կյանքի վերածննդի մասին:
Նշվում է, որ վերականգնման աշխատանքներից հետո առայժմ բացվել են թանգարանի սրահներից միայն մի քանիսը:










