Սթիվեն Քինգը նոր գիրք է թողարկել
Աշխարհահռչակ գրող Սթիվեն Քինգի նոր՝ «Բարձունք» գիրքը լույս կտեսնի այսօր՝ հոկտեբերի 30-ին: Այս մասին հեղինակը գրել է իր թվիթերյան էջում՝ հույս հայտնելով, որ երկրպագուները կկարդան այն:
«Բարձունքը» Քինգի ամենափոքր վեպերից մեկն է, որը բաղկացած է ընդամենը 144 էջից: Վեպը Մեն նահանգի Քասլ Ռոք քաղաքում ապրող Սքոթ Քերիի և նրա հիվանդության մասին է:Հիվանդության հետևանքով Սքոթի քաշը նվազում է, սակայն արտաքնապես չի փոխվում: Միևնույն ժամանակ գլխավոր հերոսը պայքարում է նույնասեռական հարևանուհիների դեմ, որոնք ցանկանում են քաղաքում ռեստորան բացել, սակայն նախապաշարմունքների պատճառով բարդությունների են բախվում:
Սթիվեն Քինգը սարսափ գրքերի ամենահայտնի հեղինակներից մեկն է: Նրա գրքերը վաճառվել են ավելի քան 350 մլն օրինակով, իսկ վեպերից շատերի հիման վրա ստեղծվել են ֆիլմեր, մինի սերիալներ, հեռուստահաղորդումներ, կոմիքսներ։ Քինգը հրատարակել է 54 վեպ, իսկ նրա «Ռիտա Հեյուորթը և փրկությունը Շոուշենկից» վեպի հիման վրա նկարահանված «Փախուստ Շոուշենկից» ֆիլմը համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը:










