Հրապարակվել է «Ինչպես ընտելացնել վիշապին-3» անիմացիոն ֆիլմի նոր թրեյլերը
DreamWorks Animations ստուդիան հանդիսատեսին է ներկայացրել «Ինչպես ընտելացնել վիշապին-3. Թաքնված աշխարհ» մուլտֆիլմի նոր թրեյլերը, գրում է korrespondent.net-ը:
Սյուժեի համաձայն՝ գլխավոր հերոսին՝ Իկինգին վերջապես հաջողվել է ստեղծել հասարակարգ, որտեղ վիկինգներն ու վիշապներն ապրում են հաշտ ու համերախշ, սակայն հանգստությունը երկար չի տևում, և մարդիկ կրկին ստիպված են լինում վիշապների հետ ուս ուսի պայքարել նոր թշնամու դեմ:
Հայտնի է, որ մուլտֆիլիմի ռեժիսորն անփոփոխ կլինի. Դին Դեբլուան շարունակելու է աշխատել նախագծի վրա: ԱՄՆ-ում անիմացիոն ֆիլմը կթողարկվի 2019 թվականի փետրվարի 22-ին:










