Քանյե Ուեսթը հայտարարել է, որ իրեն օգտագործել են քաղաքական նպատակներով

03:58 • 31.10.18

Ամերիկացի հայտնի ռեփեր և պրոդյուսեր Քանյե Ուեսթը, ով նախկինում բազմիցս նշել է, որ աջակցում է ԱՄՆ նախագահի վարած քաղաքականությանը, հայտարարել է, որ իրեն օգտագործել են այն գաղափարների տարածման համար, որոնց ինքն իրականում չի աջակցում: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:

«Այժմ իմ աչքերը բաց են և գիտակցում եմ, որ ինձ օգտագործել են գաղափարների տարածման համար, որոնց ես չեմ հավատում: Ես հեռանում եմ քաղաքականությունից և լիովին կենտրոնանում ստեղծագործելու վրա», - գրել է Ուեսթը:

Նա նաև հավելել է, որ որևէ կապ չունի աֆրոամերիկացիներին ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությանը չաջակցելու կոչերով վերնաշապիկների ստեղծման հետ:

Քանյե Ուեսթը հայտարարել է, որ իրեն օգտագործել են քաղաքական նպատակներով