Խաչքարերի աշխարհի ամենամեծ հավաքածուն. հոլանդական մեդիաընկերությունն անդրադարձել է Նորատուսի գերեզմանատանը (տեսանյութ)

23:03 • 31.10.18

Ամստերդամում տեղակայված Zoomin.tv ժամանցային ուղղվածության միջազգային մեդիաընկերությունը, որը նյութեր է հրապարակում ավելի քան 15 լեզվով, անդրադարձել է Նորատուսի՝ խաչքարերով հայտնի գերեզմանատանը:

«Նորատուսը խաչքարերով աշխարհի ամենամեծ գերեզմանատունն է, որը 1000 տարվա պատմություն ունի: Այն գտնվում է մայրաքաղաքից 96 կմ հեռավորությամբ: Քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոնն է դարձել 301 թվականին:

Հայաստանը դարձել է առաջին քրիստոնյա երկիրը: Քրիստոնեության վաղ փուլում էլ ի հայտ են եկել խաչքարերը: Յուրաքանչյուր խաչքար տարբեր է: Այստեղ պահպանվել է խաչքարերի ամենամեծ հավաքածուն ողջ ախարհում», -ասվում է մեդիաընկերության ռեպորտաժում:

Տեսանյութը՝ այստեղ:

 

Խաչքարերի աշխարհի ամենամեծ հավաքածուն. հոլանդական մեդիաընկերությունն անդրադարձել է Նորատուսի գերեզմանատանը (տեսանյութ)