Շարունակելով բացահայտել աշխարհը. National Geographic-ի ֆոտոմրցույթի լավագույն լուսանկարները՝ ֆոտոշարքով
Հեղինակավոր National Geographic ամսագիրն օրերս հայտարարել է ամենամյա ֆոտոմրցույթը, որի շրջանակում աշխարհի տարբեր անկյուններից խմբագրության էլեկտրոնային հասցեին են ուղարկվում հազարավոր ուշագրավ լուսանկարներ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, խմբագիրներն առանձնացրել են հազարավոր լուսանկարներից ընտրված լավագույն նմուշները, որոնք հաղթելու բարձր շանսեր ունեն:
Աղբյուրը մանրամասնում է, որ գլխավոր հաղթողը կստանա 5.000 դոլար, ինչպես նաև նրա ուղարկած լուսանկարը կհրապարակվի NT-ի ինստագրամյան էջում:
Լուսանկարներն ընդունվելու են մինչև նոյեմբերի 15-ը, իսկ հաղթողը հայտնի կդառնա դեկտեմբերին:























