Նաոմի Ուոթսը կնկարահանվի «Գահերի խաղ»-ի փրիքվելում
Հոլիվուդյան դերասանուհի Նաոմի Ուոթսը կնկարահանվի հանրահայտ «Գահերի խաղը» հեռուստասերիալի փրիքվելում, որում գործողությունները տեղի են ունենալու օրիգինալ հեռուստասերիալի դեպքերից հազարավոր տարիներ առաջ:
Ինչպես նշում է The Guardian-ը, փրիքվելը, որում «Օսկար»-ի առաջադրված Ուոթսը կմարմնավորի «մութ» գաղտնիք թաքցնող կնոջ, կնկարահանվի սերիալի տեսքով:
Սցենարի հեղինակը կլինի Ջեյն Գոլդմանը: Սերիալի ստեղծման հարցում ակտիվ մասնակցություն կունենա օրիգինալ «Գահերի խաղ»-ի հեղինակ Ջորջ Մարթինը:
Գոլդմանը մանրամասնել է, որ փրիքվելը կցուցադրվի «Գահերի խաղ»-ի ավարտից առնվազն մեկ տարի անց: Հայտնի է, որ օրիգինալ սերիալի ցուցադրությունն ավարտվելու է 2019թ.:










