Կատրին Դենյովն աճուրդի կհանի իր կուտյուրային Yves Saint Laurent զգեստները (լուսանկարներ)

14:14 • 31.10.18

20-րդ դարի ամենահայտնի դերասանուհիներից մեկը՝ Կատրին Դենյովը, աճուրդի կհանի իր զգեստապահարանում եղած կուտյուրային զգեստները, որ հեղինակավոր Yves Saint Laurent բրենդին են պատկանում:

Ինչպես նշում է The Guardian-ը, դերասանուհին տարիներ շարունակ եղել է դիզայներ Իվ Սեն Լորանի մուսան, որն իր հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ «կյանքի գեղեցկագույն սիրավեպը հենց Դենյովի հետ է ունեցել»:

Յոթանասունհինգամյա ֆրանսուհին նշել է, որ վաճառում է զգեստները, քանի որ այլևս դրանք պահելու տեղ չունի:

«Դրանք այնպիսի տաղանդավոր մարդու ստեղծած հագուստներ են, որն ամեն ինչ անում էր կանանց գեղեցկացնելու համար»,-նշել է Դենյովը:

Հայտնի է, որ դերասանուհու՝ աճուրդի հանվելիք հավաքածուում կան վերարկուներ, զգեստներ ու աքսեսուարներ, որոնցից շատերը մեկ օրինակով են ստեղծվել:

Երեք հարյուրից ավելի նմուշներն աճուրդի կհանվեն հաջորդ տարի՝ Christie’s աճուրդի տան կողմից:


Իվ Սեն Լորանը Դենյովի համար զգեստներ է կարել 40 տարի: Նա մահացել է 2008թ.:

 

 

Image result for catherine deneuve ysl

Image result for catherine deneuve ysl

Image result for catherine deneuve ysl

Image result for catherine deneuve ysl

Image result for catherine deneuve ysl