Forbes-ը հրապարակել է ամենբարձր վարձատրվող, սակայն արդեն մահացած արտիստների ցանկը
Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարկել է այն արտիստների ամենամյա ցանկը, որոնց աշխատանքները հսկայական եկամուտ են բերում իրավասու անձանց անգամ արտիստի մահից հետո, գրում է РИА Новости-ն:
Forbes-ի ցանկի առաջին հորիզոնականում է հայտնվել Մայքլ Ջեքսոնը՝ 400 միլիոն դոլար տարեկան «եկամտով»: Ինչպես նշում է պարբերականը, անգամ մահը խոչընդոտ չի հանդիսացել հաջողության համար:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Էլվիս Փրեսլին: Երաժշտի ալբոմները շարունակում են զգալի պահանջարկ վայելել, սակայն, չնայած դրան, եկամտի ամենամեծ աղբյուրը շարունակում է մնալ Գրեյսլանդ առանձնատունը, որը հայտնի զբոսաշրջային վայր է դարձել: Ընդհանուր առմամբ մեկ տարվա ընթացքում Փրեսլին «վաստակել» է 40 միլիոն դոլար:
Առաջատար եռյակը եզրափակում է ամերիկացի գոլֆիստ Առնոլդ Փալմերը: Մարզիկի՝ բրենդի վերածված անունն ամեն տարի 35 միլիոն դոլար է բերում իրավասու անձնաց:
Չորրորդ ու հինգերորդ հորիզոնականներում են հայտնվել նկարիչ Չարլզ Շուլցն (34 միլիոն դոլար) ու երաժիշտ Բոբ Մառլին (23 միլիոն դոլար):
Շոուբիզնեսի «ամենբարձր վարձատրվող հանգուցյալների» տասնյակում են հայտնվել նաև դանիացի գրող Դոկտոր Սյուզը (Թեոդոր Սուս Գեյսել), Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները, Մերիլին Մոնրոն, Փրինսը և Ջոն Լենոնը:










