Քեյթ Ուինսլեթը ներկա է գտնվել ու արտասվել երիտասարդ կնոջ հուղարկավորությանը, որի կյանքը փրկել չէր հաջողվել (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Ուինսլեթը ներկա է գտնվել քաղցկեղից մահացած կնոջ հուղարկավորությանը, որին օգնելու համար կազմակերպված դրամահավաքությանն էր մասնակցել, գրում է The Sun-ը:
Ջեմմա Նատալը կյանքից հեռացել է հոկտեմբերի սկզբին: Չնայած հայտնի անձանց աջակցությանն ու բժշկական առաջատար տեխնոլոգիաներին՝ նա պարտվել է ձվարանների քաղցկեղի դեմ պայքարում:
Ջեմման հղի է եղել, երբ իմացել է սարսափելի ախտորոշման մասին, այդ իսկ պատճառով որոշել է հետաձգել քիմիաթերապիան: Սակայն այդ ընթացքում մետաստազները տարածվել են այլ օրգաններում:
Քեյթ Ուինսլեթը մեկն է եղել նրանցից, ովքեր օգնության են հասել կնոջը, օգնել գումար հավաքել նրա բուժման համար:
Ջեմմայի հուղարկավորությանը ներկա են գտնվել բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն գտնվել կնոջ ճակատագրի հանդեպ:
Նշվում է, որ դերասանուհու մայրը նույնպես պայքարում է քաղցկեղի դեմ:
«Նրա վճռականությունը՝ հաղթել քաղցկեղի դեմ պայքարում հանուն դստեր, ինձ անտարբեր չթողեց, և ես ցանկացա օգնել: Ջեմման իսկական մարտիկ էր»,- ասել է Ուինսլեթը:


Ջեմման՝











