Netflix-ը չեղարկել է «Քարտերի տնակ» հեռուստասերիալի սփին-օֆֆի նկարանումները
Ամերիկյան Netflix ընկերությունը չեղարկել է հանրահայտ «Քարտերի տնակ» դրամատիկ հեռուստասերիալի սփին-օֆֆի նկարանումները: Այս մասին գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով Variety-ին:
Նշվում է, որ սերիալի սփին-օֆֆը պատմելու էր «Քարտերի տնակի» կերպարներից մեկի՝ նախագահի վարչակազմի ղեկավար Դուգ Սթամփերի մասին, սակայն այժմ նկարահանումները չեղարկվել են: Ընդ որում՝ լուրը հաստատել է Սթամփերին մարմնավորող դերասան Մայքլ Քելլին:
«Մենք արդեն քննարկել էինք սփին-օֆֆը և անգամ սկսել աշխատանքները սերիալ վրա: Ես կցանկանայի ևս մեկ անգամ նկարահանվել, սակայն եթե այսպես են որոշել, ապա՝ լավ»,- նշել է Քելլին:
Հիշեցնենք, որ հանրահայտ «Քարտերի տնակ» քաղաքական դրամայի վերջին վեցերորդ եթերաշրջանը մեկնարկելու է նոյեմբերի 2-ին, սակայն նոր էպիզոդները կլինեն առանց Քևին Սփեյսիի: Նախորդ եթերաշրջաններում գլխավոր հերոսին մարմնավորած Սփեյսին նոր էպիզոդներում չի նկարահանվել, քանի որ դուրս էր մնացել շոուից՝ սեռական ոտնձգությունների մասին մեղադրանքների պատճառով:










