Արևմտյան աստղերի, այդ թվում՝ հայերի ամենաստացված հելոուինյան կերպարները՝ ֆոտոշարքով
Հոկտեմբերի 31-ին աշխարհի տարբեր երկրներում նշվել է Հելոուինը, որն առավելապես տարածված է Միացյալ Նահանգներում ու Մեծ Բրիտանիայում: Այս երկրներում տոնն ակտիվ նշում են ոչ միայն շարքային քաղաքացիները, այլև աստղերը, որոնք մեծ պատասխանատվությամբ են մոտենում կերպարների ընտրությանը՝ ամեն տարի զարմացնելով իրենց մտքի թռիչքներով ու ներկայանալով մեկը մյուսից հետաքրքիր տեսքով:
Daily Mail-ը նկատում է, որ այս տարվա ամենասեքսուալ կերպարներով են հանդես եկել Էմիլի Ռատակովսկին, Քիմ Քարդաշյանը, Ռիհանան:
Մինչդեռ մոդել Քրիսի Թեյգենն ու ամուսինը՝ երաժիշտ Ջոն Լեջենդը, ներկայացել են բավական անսպասելի տեսքով՝ թագուհի Էլիզաբեթ 2-րդի ու արքայազն Չարզլի պես հագնված:
Հելոուինի ամենահայտնի աստղերից մեկը՝ Հայդի Քլումը, որն ամեն տարի առանձնահատուկ եռանդով է պատրաստվում տոնին, այս անգամ ուղղակի անճանաչելի է եղել արքայադուստր Ֆիոնայի կերպարում:
Քարդաշյանից բացի, Արևմուտքում Հելոուինը տոնած հայազգի աստղերից են նաև Լորեն Հաշյանն ու ոճաբան, վարսահարդար Գարի Մադաթյանը: Վերջինս ընկերուհու՝ երգչուհի Մել Բիի հետ, հագնվել է Դևիդ և Վիկտորյա Բեքհեմների պես:
Իսկ դիմահարդար Լորեն Հաշյանը, նրա ամուսինը՝ դերասան Դուեյն Ջոնսոնը, և երկու երեխաները Հելոուինի ամենատարածված՝ կմախքներով կոստյումներից են կրել:
Դուեյն Ջոնսոնը և Լորեն Հաշյանը

Մել Բին և Հարի Մադաթյանը

Քիմ Քարդաշյան

Էմիլի Ռատակովսկի

Քրիսի Թեյգեն, Ջոն Լեջենդ

Բելլա Հադիդն ու The Weeknd-ը

Բեյոնսե և Ջեյ Զի

Հայդի Քլումն ընկերոջ հետ

Ռիհանա Քեյթ Մոս Ռիտա Օռա

Ջեսիկա Ալբան դստեր հետ

Ադրիանա Լիմա

Սոֆյա Վերգարան՝ ընտանիքի հետ

Քայլի Ջեները դստեր հետ

Ռիզեր Ուիզերսփունը՝ ընտանիքի հետ

Նիկոլ Քիդմանն ու Քիթ Ուրբանը











