Զոմբիներ, կմախքներ ու կախարդներ. Նյու Յորքում անցկացվել է ամենամյա հելոուինյան շքերթը (լուսանկարներ)
Նյու Յորքի 6-րդ պողոտայում հազարավոր մարդկանց մասնակցությամբ տեղի է ունեցել Հելոուինին նվիրված ավանդական շքերթը, որն այս տարի անցկացվել է արդեն 45-րդ անգամ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, մասնակիցների կոստյումների բազմազանությունն ու թեման ևս մեկ անգամ ապացուցել են, որ նյույորքցիները երևակայության պակաս չունեն:
Հատկանշական է, որ կոստյումների զգալի մասը նվիրված է եղել նոյեմբերի 6-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների թեմային: Ոմանք նմանակել են նախագահ Դոնալդ Թրամփին, մի շարք այլ քաղաքական գործիչների:
Նշվում է, որ այս տարի շքերթի անվտանգությունն ապահովել են մեծ քանակությամբ իրավապահներ՝ նպատակ ունենալով կանխել նախորդ տարվա հելոուինյան շքերթի ժամանակ 8 մարդու կյանք խլած հարձակման կրկնությունը:
























