Էվան Մաքգրեգորը կմարմնավորի Բեթմենի մասին պատմող նոր ֆիլմի չարագործ հերոսին

05:29 • 02.11.18

Warner Bros ընկերությունը զբաղվում է Բեթմենի մասին պատմող նոր՝ «Գիշատիչ թռչուններ» ֆիլմի արտադրությամբ, որում չարագործ Սև Դիմակի դերում հանդես կգա շոտլանդացի հայտնի դերասան Էվան Մաքգրեգոր, գրում է The Hollywood Reporter-ը:

Հայտնի է, որ Մաքգրեգորից բացի ֆիլմում կնկարահանվեն նաև դերասանուհիներ Մարգո Ռոբին, որը կրկին կկատարի չարագործ Հարլի Քուինի դերը, և Մերի Էլիզաբեթ Ուինսլեթը, որն էլ կմարմնավորի Որսորդին:

Ենթադրվում է, որ ֆիլմը կթողարկվի 2020 թվականի փետրվարին:

Էվան Մաքգրեգորը կմարմնավորի Բեթմենի մասին պատմող նոր ֆիլմի չարագործ հերոսին