Ռիդլի Սքոթը կնկարահանի «Գլադիատոր» ֆիլմի շարունակությունը
Հայտնի բրիտանացի ռեժիսոր Ռիդլի Սքոթը կնկարահանի «Գլադիատոր» ֆիլմի շարունակությունը, այդ մասին իր աղբյուրներին հղումով հայտնում է The Hollywood Reporter-ը:
Նախագիծը մտադիր է ֆինանսավորել Paramount կինոստուդիան: Նշվում է, որ սյուժեի կենտրոնում կլինի գեներալ Մաքսիմուսի կողմից փրկված Լյուցիուսը:
Սցենարը կգրի Փիթեր Քրեյգը:
Հիշեցնենք, որ «Գլադիատոր» ֆիլմը ցուցադրվել է 2000 թվականին: Դրանում գլխավոր դերերը խաղացել են Ռասել Քրոուն, Խոակին Ֆենիքսը, Քոնի Նիլսենը, Օլիվեր Ռիդը, Ռիչարդ Հարիսը, Դերեք Ջեկոբին, այլք:
Այն համաշխարհային վարձույթում հավաքել է ավելի քան 450 մլն դոլար: Ֆիլմն արժանացել է 5 «Օսկար» մրցանակի՝ այդ թվում ճանաչվելով լավագույն ֆիլմ:
Ռիդլի Սքոթը բազմիցս ասել էր, որ պատրաստ է նկարահանել ֆիմի շարունակությունը, սակայն 18 տարվա մեջ այդպես էլ չէր կարողացել իրագործել իր պլանները:










