Մահացել է Ջեքի Չանին ու Բրյուս Լիին աշխարհին բացահայտած կինոպրոդյուսեր Ռեյմոնդ Չոուն

14:31 • 03.11.18

Իննսունմեկ տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար հոնկոնգցի կինոպրոդյուսեր Ռեյմոնդ Չոուն, որի շնորհիվ համաշխարհային կինոարվեստում ժամանակին բացահայտվել են մարտաֆիլմերի աստղեր Ջեքի Չանն ու Բրյուս Լին, հայտնում է scmp.com կայքը:

Հայտնի է, որ Չոուի առաջին մասնագիտությունը եղել է լրագրությունը, բայց ավելի ուշ նա սկսել է զբաղվել կինոյով:

Պրոդյուսերն օգնում էր կարիերայի սկզբում գտնվող երիտասարդ դերասաններին ու աջակցում նրանց միջազգային ճանաչմանը:

Նա հայտնի էր որպես «Հոնկոնգի կինոարդյունաբերության կնքահայր», որը պրոդյուսերավորել է ավելի քան 600 ֆիլմ, նպաստել մարտաֆիլմերում քունգ-ֆու արևելյան մարտարվեստի հանրայնացմանն ու հիմնել Golden Harvest հայտնի կինոընկերությունը:

Մահացել է Ջեքի Չանին ու Բրյուս Լիին աշխարհին բացահայտած կինոպրոդյուսեր Ռեյմոնդ Չոուն