Պամելա Անդերսոնը քննադատել է #MeToo շարժումը

23:57 • 05.11.18

Ամերիկացի հայտնի ֆոտոմոդել, դերասանուհի, կենդանիների պաշտպան Պամելա Անդերսոնն ավստրալական «60 Minutes» հաղորդման եթերում պատմել է #MeToo շարժման բացասական ազդեցության մասին, որի անդամները համացանցում պատմում են տղամարդկանց կողմից սեռական բնույթի ոտնձգությունների ու բռնության զոհ դառնալու մասին՝ իրենց պատմություններն ուղեկցելով #MeToo հեշթեգով:

Ինչպես փոխանցում է Fox News-ը, Անդերսոնը նշել է, որ ֆեմինիզմը երբեմն «չափն անցած է լինում»: Նրա խոսքով՝ ինքը նույնպես ֆեմինիստ է, սակայն «ֆեմինիզմի երրորդ ալիքը» պարզապես ձանձրալի է:

«Կարծում եմ՝ դա (ֆեմինիզմը – Tert.am) պարալիզացնում է տղամարդկանց: Կարծում եմ՝ #MeToo շարժումն արդեն չափից դուրս է: Ես ներողություն եմ խնդրում, ինձ հավանաբար կսպանեն նման խոսքերի համար», - հավելել է դերասանուհին:

Պամելա Անդերսոնը քննադատել է #MeToo շարժումը