Կամիլա Կաբելոն` երեկոյի գլխավոր աստղ. Իսպանիայում կայացել է MTV EMA երաժշտական մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

10:58 • 05.11.18

Իսպանական Բիլբաոյում կայացել է ամենահեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխություններից մեկը՝ MTV Europe Music Awards-ը, որի շրջանակում ծագումով կուբացի երգչուհի Կամիլա Կաբելոն ճանաչվել է տարվա լավագույն արտիստ:

Ինչպես նշում է apnews.com-ը, 21-ամյա երգչուհին եղել է գալա երեկոյի անվիճելի աստղը: «Լավագույն արտիստ» անվանակարգում նա առաջ է անցել Արիանա Գրանդեից, Դրեյքից, Դուա Լիպայից, Փոստ Մալոնեից:

Կաբելոյի հաղթանակներն այսքանով չեն սահմանափակվել. նրա Havana հիթը ճանաչվել է լավագույն երգ: Բացի այդ, երգը հաղթել է «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում:

 

Image result for camilla cabello at MTV EMAs 2018

Մինչդեռ Նիքի Մինաժը հաղթել է «Լավագույն հիփ հոփ արտիստ» և «Լավագույն տեսք» անվանակարգերում:

 


Image result for nikki minaj at MTV EMAs 2018

5 Seconds of Summer-ը ճանաչվել է լավագույն ռոք խումբ, իսկ Մարշմելոն՝ լավագույն էլեկտրոնային արտիստ: «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում հաղթել է Քարդի Բին: Լավագույն փոփ արտիստի կոչմանն է արժանացել Դուա Լիպան:

 

Image result for Dua lipa at MTV EMAs 2018

 

Մինչդեռ երգչուհի Ջանեթ Ջեքսոնին Global Icon Award մրցանակ է շնորհվել 4 տասնամյակ ձգվող կարիերայի համար:

Image result for janet jackson at MTV EMAs 2018

 

Աղբյուրը հավելում է, որ մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվել է 25-րդ անգամ: Այն վարել է  դերասանուհի Հեյլի Սթեյնֆիլդը:

Մրցանակաբաշխությունն ամեն տարի տարբեր եվրոպական քաղաքներում է անցկացվում, մինչդեռ հաղթողներին ընտրում են անվանակարգերում ներկայացված արտիստների երկրպագուները:

 

Image result for hailey steinfiel at MTV EMAs 2018

Կամիլա Կաբելոն` երեկոյի գլխավոր աստղ. Իսպանիայում կայացել է MTV EMA երաժշտական մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)