Արիանա Գրանդեն Billboard ամսագրի կողմից «Տարվա կին» է ճանաչվել

13:34 • 07.11.18

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Արիանա Գրանդեն Billboard ամսագրի կողմից «Տարվա կին» է ճանաչվել:

«Գրանդեն քաջություն ունի, նա ստեղծում է իր կարիերայի լավագույն երաժշտությունը և լիովին արժանի է «Տարվա կին» կոչմանը», - հայտարարել է հրատարակության փոխնախագահ Ռոս Սկարանոն:

Նրա խոսքով՝ Գրանդեն հաճախ ստիպված է լինում տեր կանգնել ինքն իրեն ու իր որոշումներին մի աշխարհում, որն այդքան էլ հյուրընկալ չէ անկոտրում կանանց նկատմամբ:

Հայտնի է, որ մրցանակը երգչուհուն կհանձնվի դեկտեմբերի 6-ին Նյու Յորքում:

Արիանա Գրանդեն Billboard ամսագրի կողմից «Տարվա կին» է ճանաչվել