Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է Մայքլ Դուգլասի անվանական աստղը (լուսանկարներ)
Հոլիվուդի Փառքի ծառուղում տեղի է ունեցել հայտնի դերասան Մայքլ Դուգլասի անվանական աստղի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել 74-ամյա աստղի կինը՝ Քեթրին Զետա Ջոնսը, առաջին ամուսնությունից ծնված որդին, 101-ամյա հայրը՝ հոլիվուդյան դերասան Քըրք Դուգլասը, ինչպես նաև ընկերները:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Մայքլ Դուգլասը նման պատվի է արժանացել մոտ 50 տարի շարունակվող դերասանական կարիերայի համար:
Աստղի բացումից հետո Դուգլասը խոստովանել է, որ իրեն միշտ էլ «անհանգստացրել» է անվանական աստղի չարժանանալու հարցը:
«Եկեք խոստովանենք, որ սա մեծ պատիվ է»,-ասել է նա:
Հայտնի է, որ Դուգլասը երկու անգամ «Օսկար» մրցանակի է արժանացել՝ «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի համար որպես պրոդյուսեր և «Ուոլլ Սթրիթ» ֆիլմի համար որպես լավագույն դերասան:
Նա խաղացել է 45-ից ավելի ֆիլմերում, 18 ֆիլմի պրոդյուսեր է։ Դուգլասի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերն են՝ «Սիրավեպ քարի հետ», «Նեղոսի մարգարիտը», «Ճակատագրական գայթակղություն», «Ուոլլ Սթրիթ», «Հիմնական բնազդ», «Ամերիկյան նախագահը», «Իդեալական սպանություն»:

![His nearest and dearest: Michael was also supported by his son Cameron [L], who he shares with ex-wife Diandra Luker, on his special dayÂ](https://i.dailymail.co.uk/1s/2018/11/07/10/5875444-6360277-His_nearest_and_dearest_Michael_was_also_supported_by_his_son_Ca-a-241_1541586705133.jpg)
















