Արիանա Գրանդեի Breathin երգի տեսահոլովակն ընդամենը մեկ օրում ավելի քան 6 մլն դիտում է ունեցել (տեսանյութ)

17:16 • 08.11.18

Ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի Breathin երգի տեսահոլովակն ընդամենը մեկ օրում YouTube-ում արդեն ավելի քան 6 մլն դիտում է ունեցել:

Տեսահոլովակի նկարահանումներն անցկացվել են ռեստորանում ու կայարանի տարածքում: Երգչուհուն հերթական հաջողությունը բերած հոլովակի ռեժիսորն է Հաննա Լյուքս Դևիսը, որն ավելի վաղ համագործակցել է Գրանդեի հետ Side To Side երգի շրջանակում:

Հայտնի է, որ Արիանան պատրաստվում է մինչև տարեվերջ ներկայացնել իր նոր ալբոմը, որը կկրի Thank U,Next երգի անունը:

 



 

Արիանա Գրանդեի Breathin երգի տեսահոլովակն ընդամենը մեկ օրում ավելի քան 6 մլն դիտում է ունեցել (տեսանյութ)