Դերասանուհի Էմմա Թոմփսոնը համբույր է «խնդրել» արքայազն Ուիլյամից, սակայն մերժվել է

17:03 • 08.11.18

Բրիտանացի հայտնի դերասանուհի Էմմա Թոմփսոնին Բուքինգհեմյան պալատում կազմակերպված միջոցառման ժամանակ Բրիտանական կայսրության կին կոմանդորի շքանշան է շնորհվել:

Ինչպես նշում է Harper’s Baazar-ը, պատվավոր մրցանակը դերասանուհուն շնորհել է արքայազն Ուիլյամը, ինչից ոգևորված՝ Թոմսոնը խնդրել է թույլ տալ իրեն համբուրել Ուիլյամին:

«Ես սիրում եմ արքայազն Ուիլյամին: Նրան ճանաչում եմ այն ժամանակվանից, երբ դեռ երեխա էր: Այսօր հարցրի նրան՝ կարո՞ղ եմ քեզ համբուրել, նա ասաց, որ չեմ կարող»,- լրագրողների հետ կիսվել է դերասանուհին:

Նշվում է, որ Թոմփսոնն իր կարիերայի ընթացքում արժանացել է երկուական «Օսկար», «Ոսկե գլոբուս», BAFTA մրցանակների՝ «Բանականություն և զգայնություն», «Հովարդս Էնդ» ֆիլմերում խաղացած դերերի համար։ 

Դերասանուհի Էմմա Թոմփսոնը համբույր է «խնդրել» արքայազն Ուիլյամից, սակայն մերժվել է