Disney-ը կնկարահանի «Աստային պատերազմներ»-ի սերիալային տարբերակը
Ամերիկյան Disney կինոընկերությունը մտադիր է նկարահանել լեգենդար «Աստղային պատերազմներ» կինոպատումի սերիալ-փրիքվելը, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ նկարահանումները մեկնարկելու են 2019թ.:
Ըստ սցենարի՝ սերիալ-փրիքվելը կլինի 2016թ. մեծ էկրան բարձրացած «Վտարանդին-մեկ: Աստղային պատերազմներ. Պատմություններ»-ի նախապատմությունը: Դրանում գլխավոր դերակատարներից մեկը կլինի մեքսիկացի դերասան Դիեգո Լունան:
Աղբյուրը մանրամասնում է, որ կինոընկերությունը սերիալը ցուցադրելու է սեփական Disney+ սթրիմինգային ծառայությունով:










