Բուքինգհեմյան պալատում Ռոմանովների տոհմին նվիրված ցուցահանդես է բացվել (լուսանկարներ)

17:18 • 12.11.18

Մեծ Բրիտանիայի թագուհու պաշտոնական կեցավայր Բուքինգհեմյան պալատում բացվել է Ռուսաստանի վերջին կայսերական տոհմի՝ Ռոմանովների վերաբերյալ ցուցահանդես՝ նվիրված վերջին կայսր Նիկոլայ 2-րդ Ռոմանովի, նրա կնոջ, չորս դուստրերի ու միակ թագաժառանգի գնդակահարության 100-րդ տարելիցին:

Ինչպես նշում է tatler.ru-ն, ցուցահանդեսում ներկայացվել է 300 նմուշ, որոնք պատկանել են կամ կապ ունեն Ռոմանովների հետ:

Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքն արվեստի գործերի, ոսկերչական իրերի, անձնական նամակների ու այլ արժեքավոր իրերի մասին է:

Հիշեցնենք, որ ցարական ընտանիքը գնդակահարվել է 1918թ. լույս հուլիսի 18-ին՝ Եկատերինբուրգ քաղաքում գտնվող ինժեներ Իպատևի տան նկուղում:

 

Image result for romanovs exhibition buckingham palace

Image result for romanovs exhibition buckingham palace

Image result for romanovs exhibition buckingham palace

Բուքինգհեմյան պալատում Ռոմանովների տոհմին նվիրված ցուցահանդես է բացվել (լուսանկարներ)