Աստղերը՝ People's Choice Awards-ի կարմիր գորգին (լուսանկարներ)
Նոյեմբերի 11-ին ամերիկյան Սանտա Մոնիկա քաղաքում կայացել է People's Choice Awards ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ժամանակ պարգևատրվում են փոփ մշակույթի հայտնի ներկայացուցիչները:
Տարբեր անվանակարգերում հաղթողները որոշվում են հեռուստադիտողների քվեարկության միջոցով:
Այս տարի միջոցառմանը ներկա են եղել Քիմ Քարդաշյանը, Միլա Կունիսը, Վիկտորյա Բեքհեմը, Գվեն Սթեֆանին, Սկարլետ Յոհանսոնը, Քրիսի Թեյգենը, Ռիտա Օռան և այլ ճանաչված դեմքեր:
Հայտնի է, որ հայազգի Քարդաշյան քույրերի մասնակցությամբ Keeping Up With The Kardashians-ը մրցանակ է ստացել որպես տարվա լավագույն իրապատում շոու: Հատկանշական է, որ Քարդաշյանը բեմից հայտարարել է, որ մրցանակը նվիրում է բոլոր այն հրշեջներին ու օրենքի ներկայացուցիչներին, որոնք Կալիֆոռնիայի հյուսիսում պայքարում են մոլեգնող ու 31 մարդու կյանք խլած անտառային հրդեհների դեմ:
Daily Mail-ն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է միջոցառման կարմիր գորգով անցած աստղերին: Ի դեպ, Քարդաշյանը նրանց շարքում ներառված չէ, քանի որ խուսափել է կարմիր գորգից:
Միլա Կունիս Վիկտորյա Բեքհեմ



Քրիս Ջեներ, Քիմ Քարդաշյան, Քլոե Քարդաշյան

Գվեն Սթեֆանի

Սկարլետ Յոհանսոն

Քրիսի Թեյգեն

Ռիտա Օռա

Թայգա











