Դանիայում շների լծասահնակը տրանսպորտի պաշտոնական տեսակ է ճանաչվել
Դանիայի տրանսպորտի նախարարությունը շների լծասահնակը տրանսպորտի պաշտոնական տեսակ է ճանաչել:
Евро Пульс-ի հաղորդմամբ՝ 2019 թ.-ի հունվարի 1-ից Դանիայում հնարավոր կլինի դրանցով շրջել ավտոճանապարհներին: Խոսքը ոչ միայն շներին ամրացված սահնակների մասին է, այլև հատուկ անվավոր փոխադրամիջոցների: Ակնկալվում է, որ շների լծասահնակից հիմնականում կօգտվեն զբոսանքների ու ակտիվ հանգստի սիրահարները:
Մինչ այդ Դանիայում շների լծասահնակով հնարավոր էր շրջել միայն հատուկ տարածքներում:
Դանիայում շներին ամրացված սահնակներով շրջելն ազգային արվեստ է: Այնտեղ գործում է Dansk Polarhunde Klub կոչվող ակումբ, որը վարժեցնում է շներին ու դրանցով զբոսանքներ կազմակերպում:










