Հայտնի է դարձել՝ երբ է ցուցադրվելու «Գահերի խաղը» սերիալի վերջին եթերաշրջանը
Ամիսներ տևած խոսակցություններից հետո ամերիկյան HBO հեռուստաալիքը պաշտոնապես հայտարարել է, որ «Գահերի խաղը» սերիալի վերջին՝ 8-րդ եթերաշրջանով հեռուստաէկրաններ կվերադառնա 2019-ի ապրիլին:
Երկար սպասված լուրը հեռուստաընկերությունը հայտնել է դրամատիկ տեսանյութի հրապարակմամբ:
Ինչպես նշում է Insider-ը, երկրպագուները սերիալի վերջին եթերաշրջանին են սպասում 2017-ի օգոստոսից ի վեր, երբ ավարտվել էր յոթերորդ եթերաշրջանը:
Հիշեցնենք, որ «Գահերի խաղը» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը հեռարձակվել է 2011-ին:
Տեսանյութը՝ այստեղ:










