ԱՄՆ-ում մահացել է «Սարդ մարդու» և մյուս հայտնի կոմիքսային կերպարների ստեղծողը (տեսանյութ)

11:41 • 13.11.18

ԱՄՆ-ում 95 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհի ամենահայտնի կոմիքսային հերոսների ստեղծող Սթեն Լին:

Ինչպես նշում է The Guardian-ը, Լին Marvel-ի կոմիքսների մեծ մասի, այդ թվում նաև «Սարդ մարդու», «Երկաթե մարդու», «Կապիտան Ամերիկա»-ի, «Ֆանտաստիկ քառյակ»-ի, «Իքս մարդկանց» ստեղծողն է:

Պարբերականը նկատում է, որ Լիի պրոֆեսիոնալ ու նվիրված աշխատանքի շնորհիվ, կոմիքսները հարստացել են վառ ու հետաքրքիր հերոսներով, որոնց արկածներին հետևում է արդեն մի քանի սերունդ:

«Նա իրեն պարտավորված էր զգում երկրպագուների առաջ, ուստի՝ անընդհատ աշխատում, ստեղծագործում էր: Նա իսկապես շատ էր սիրում իր գործը, որում անփոխարինելի էր»,-նշել է հանգուցյալի դուստրը:

 

Image result for Stan Lee: Spider-Man, X-Men and Avengers creator

Image result for Stan Lee: Spider-Man, X-Men and Avengers creator

ԱՄՆ-ում մահացել է «Սարդ մարդու» և մյուս հայտնի կոմիքսային կերպարների ստեղծողը (տեսանյութ)