«Մնացինք առանց հանճարի». ինչպես են «սուպերհերոսները» սոցկայքերում հրաժեշտ տվել Սթեն Լիին (լուսանկարներ)
Դերասանները, որոնք հոլիվուդյան ֆիլմերում մարմնավորել են Սթեն Լիի ստեղծած կոմիքսային հերոսներին, սոցկայքերում հրաժեշտ են տվել Marvel-ի ֆանտաստիկ աշխարհի ստեղծողին:
Ինչպես նշում է esquire.ru-ն, 95 տարեկանում կյանքից հեռացած Լին Սարդ մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Տոռի, Իքս մարդկանց, Կապիտան Ամերիկայի ու մյուս կոմիքսային կերպարների «հայրն է»:
Ֆիլմերում այդ սուպերհերոսներին մարմնավորած դերասաններն իրենց ցավակությունն են հայտնել հանգուցյալի ընտանիքին:
«Աշխարհում այլևս երբեք ուրիշ Սթեն Լի չի լինի: Նա իր հետքն է թողել բազմաթիվ մարդկանց կյանքում»,-գրել է Կապիտան Ամերիկայի դերակատար Քրիս Էվանսը:

«Գրողը տանի, հանգչիր խաղաղությամբ, Սթե՛ն: Շնորհակալ եմ ամեն ինչի համար»,-գրել է Դեդփուլի դերակատար Ռայան Ռեյնոլդսը:

Մինչդեռ Ռոսոմահային մարմնավորած Հյու Ջեքմանը գրել է. «Մնացինք առանց հանճարի: Սթեն Լին ճանապարհ բացեց դեպի սուպերհերոսների աշխարհ: Հպարտ եմ, որ նրա թողած ժառանգության փոքր մասն եմ կազմում ու օգնել եմ կյանքի կոչել նրա հերոսներից մեկին»:

Բրիտանացի դերասան Թոմ Հարդին, որը մարմնավորել է Վենոմին, համատեղ լուսանկար է հրապարակել Լիի հետ ու հակիրճ գրել .«Մեծ հարգանքով»:

Նմանատիպ գրառումներ են արել Սեմյուել Ջեքսոնը, Իլոն Մասկը, ՆԱՍԱ-ն:










